ՌԴ–ն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակը լուծելու նպատակով.Լավրով

19.05.2021, 12:37
Ռուսաստանն առաջարկել է աջակցել  սահմանագծման մեկնարկին, ինչպես նաև այդ նպատակով հանդես գալ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաև՝ միջնորդ
ՌԴ–ն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակը լուծելու նպատակով.Լավրով
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մեկնարկին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ ։

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ մայիսի 18-ին ոչ պաշտոնական ռեժիմով սկսել են ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը, և հանդիպման ընթացքում դիտարկել են հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։

«Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման և սահմանագծման մեկնարկին, ինչպես նաև այդ նպատակով հանդես գալ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաև՝ միջնորդ»,- ասաց Լավրովը։–0–