ՌԴ ԳՇ պետի տեղակալը Երևանում է․ Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկվել են երկկողմ փոխգործակցության հարցեր

13.07.2021, 19:11

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Загружается новость ... "Лево"

«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:-0-