412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

20:21
24 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող: ՌԴ նախագահն է իմ զրուցակիցը և ՌԴ վարչապետը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները:

«Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքը պետք է իմ ասածն ականջին օղ անի պարզապես»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել էր ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից: Նա նշել է, որ ՀԱՊԿ գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն շատ լավ դրսևորած, սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները:

«Ես տեխնիկապես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչպես են այնտեղ այդ ամենը պատկերացնում, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Եթե դա խոսքի ձև է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ինձ թվում է, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - նկատել է Զախարովան։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը