630.16
7.24
518.61
+18
Եղանակը Երևանում
Հայ

Քրգործ է հարուցվել Կապանի մարտական դիրքերից մեկից հրապարակված աղմկահարույց տեսանյութի առթիվ

18:36
17 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ Կապանի մոտակայքում գտնվող հենակետում տիրող իրավիճակի մասին պատմող աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար։

Տեսանյութում Զանգելանի կամրջի մոտ տեղակայված հենակետի հրամանատարը, թշնամու (ադրբեջանական) դիրքերի տեսանելիության սահմաններում, խոսում է ծառայության անբավարար պայմանների և զինծառայողների մտավախությունների մասին։

Նրանք մտավախություն ունեն, որ ստիպված կլինեն դիրքը հանձնել թշնամուն, «ինչ եկել ենք, ասում են` էս դիրքը պիտի տանք, սա չպահվող դիրք ա»։

«Ցուրտ ա, վրանի «ցեփն» էլ չի շխատում, ոչ էլ տաքանալու տեղ ունենք, «պոստավիկները» մի կերպ քնել են, -15 աստիճան ա։ Ոչ մի հարմարություն չկա, ոչ ջուր ունենք, ոչ փայտ ունենք, խոզի նման ենք ապրում։ Ոչ մի բան չունենք պոստում, ոչ մի բանով չեն ապահովում...Առավոտ եկել են, մի հատ էլ ասում են` դիրքը լքեք, դուրս եկեք, առանց զենքի, «մագազինը» հանի վրից, պոստի կանգնի, ըտենց բան չի լինում, չորս կողմը թուրք ա», – պատմում է զինծառայողներից մեկը տեսանյութում։

Զինծառայողները բողոքում են, որ ոչ Ռազմական ոստիկանությունը, ոչ ԱԱԾ–ն չեն աշխատում։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:58
12 Հունիսի 2021
Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը.Մանե Գևորգյան
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը
20:43
12 Հունիսի 2021
Ադրբեջանից վերադառնում է 15 հայ գերի.Փաշինյան
Փաշինյանը տեղեկացրեց, որ 15 հայ գերիներ վերադարձել են ադրբեջանական գերությունից
10:14
12 Հունիսի 2021
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:52
11 Հունիսի 2021
Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
Դեմկուսից նշում են, որ Արզաքանցյանին չգրանցելու որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմկուսը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը
20:09
11 Հունիսի 2021
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները.ՊՆ
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները
18:53
11 Հունիսի 2021
Այսօր Ստեփանավանում պտտահողմ է գրանցվել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանում գրանցված պտտահողմի լուսանկար է հրապարակել
16:06
11 Հունիսի 2021
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11:06
11 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
09:46
11 Հունիսի 2021
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում