530.17
7.45
476.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

Քրգործ է հարուցվել Արագածոտնում ողբերգական ավտովթարի փաստով

14:01
30 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 548 SL 45 հաշվառման համարանիշի և «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները և կայանել ճանապարհի երթևեկելի գոտում, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Երթևեկության անվտանգ պայմաններ ապահովված չլինելու և հետագա հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չլինելու հետևանքով ժամը 19:30-ի սահմաններում նշված ճանապարհահատվածով ընթացող «ԿԱՎԶ»  մակնիշի 35 SN 646 հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային կցված հրանոթին, որի հետևանքով ավտոբուսի վարորդը՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ  13 ուղևորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը), կատարվում է նախաքննություն:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ: