420.39
4.19
395.1
+15
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական գործ է հարուցվել Արդբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ.ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

10:15
14 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ինչպես նշել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում, ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը: 

Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել: 

Загружается новость ... "Лево"

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին», – նշել է Աբրահամյանը: 

Միաժամանակ, Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով: 

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Նախօրեին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է ՀՀ պետական սահմանը։

Նախօրեին ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով