526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը

19:31
13 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպին հաջորդած ոստիկանության գործողությունների շուրջ։

Միջադեպը, որի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է, տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո։

«Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպին հաջորդած ոստիկանության գործողությունները դարձան, այսպես ասած՝ բուռն ու երբեմն ոչ պրոֆեսիոնալ քննարկման և քննադատության առարկա, ուստի ոստիկանությունը հարկ է համարում պարզաբանումներ անել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։ Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։

Այսուամենայնիվ, ոստիկանությունը, շարունակելով իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, միջադեպի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարել է մի շարք անհետաձգելի քրեադատավարական գործողություններ, որոնց արդյունքում էլ Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։

«Ոմանց կրկին հորդորում ենք, զերծ մնալ սիրողական մակարդակի դատողություններ անելուց և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով ոստիկանությանն իբրև անվանարկելուց։ Ցանկացած պարագայում ՀՀ ոստիկանությունը առաջնորդվում է օրենքի առջև բոլորի հավասարության գերակա սկզբունքով՝ լիարժեք իրականացնելով բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթները, ինչպես վերոնշյալ միջադեպի կապակցությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Սեպտմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոփչարյանի գործով դատական նիստը։ Նրանք կալանքից ազատ արձակելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: ՍԴ–ն Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Դատարանի որոշմամբ, 35–րդ հոդվածով քրեական գործն ու քրեական հետապնդումը հակասում է Սահմանադրության 27–րդ հոդածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին, 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
16:42
16 Հոկտեմբերի 2019
Առողջապահության նախարարությունը հայտնում է պիցցայից թունավորված երեխաների վիճակի մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորմամբ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
15:46
16 Հոկտեմբերի 2019
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
14:42
16 Հոկտեմբերի 2019
Հայաստանը 30–րդն է Սովի գլոբալ ցուցիչում
Հայաստանը զբաղեցրել է 30–րդ տեղը Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI)։
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
13:28
16 Հոկտեմբերի 2019
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին:
12:13
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկանի լուսանկարը (ՖՈՏՈ)
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։