Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը
18.05.2019,
18:35
Այսօր դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը, հաղորդում է aysor.am–ը։
Загружается новость ... "Лево"
Այսօր դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։ Քոչարյանի համար երաշխավորություն էին ներկայացրել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
«Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», - լրագրողների հետ զրույցում ասել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։–0–