Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

06.04.2021, 18:08
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ։

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասող և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։–0–