Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին

27.11.2020, 20:25
Քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։

Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»` հղում անելով Սաղաթելյանին։

«Առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ նա որևէ իրական կապ չունեմ»,- ասել է Արա Սաղաթելյանը ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։

Նա նշել է, որ չի ընդունել մեղադրանքը և շարունակում է պնդել, որ «սա երկրի իշխանության անճարության և անպիտանության հետևանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարևոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»։

«Սա իմ անձի դեմ ուղղված հետապնդում է, որը շարունակական շղթայի մի մաս է», – ասել է Սաղաթելյանը։

Սաղաթելյանը բերման էր ենթարկվել նոյեմբերի 21–ին։ Նա մասնակցել է Երևանում կազմակերպվող բողոքքի ակցիաներին` ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել։

Պաշտպան Հակոբ Ենոքյանի խոսքով, Սաղաթելյանը բերման է ենթարկվել ՀՀ ՔՕ 225.1 հոդվածիով (օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելը) նախատեսված գործողություններ կատարելու կասկածանքով։–0–