Քննարկվում է ժամանցի վայրեր QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելը.ԱՆ
30.10.2021,
23:57
Քննարկվում է Հայաստանում ժամանցի վայրեր QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննարկվում է ժամանցի վայրեր QR կոդով կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով մուտք գործելը, ինչը տարածված է ամբողջ աշխարհում, ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։
Загружается новость ... "Лево"
«Այս քննարկումները այս տարվա համար են։ Արդեն նախագիծը կա, որը պետք է շրջանառենք։ Եթե հաստատվի սահմանափակումը, լրացուցիչ նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ», – ասաց նա։
Աբովյանը նաև նշեց, որ լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ տնտեսությունը գտնվում է բավականին լուրջ վիճակում։
Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից այն քաղաքացիները, ովքեր աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև ժամկետները, ապա այդ ընթացքում պետք է ներկայացնեն ՊՇՌ լաբորատոր հետազոտության արդյունք։–0–