ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը, ընդ որում դա շատ վաղուց է քննարկվում, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը
Factor.am-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունը չի անջատում ՀՀ-ում ռուսական հեռուսաալիքներն այն դեպքում, երբ դրանք միջամտում են ՀՀ-ի ներքն գործերին, ինչն արգելված է ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունների միջև կնքված պայմանագրով։
Նրա խոսքով՝ հեռուստաալիքներն անջատելն իրականում մեծ փրկություն չի լինելու, քանի որ ներկայում կա նաև ինտերնետ։
Բացի այդ, ըստ Բադալյանի, ռուսական քարոզչությունը տարբեր խողողվակներով է տարվում՝ ներառյալ երկրի ներսում գործող գործակալների միջոցով։
«Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»,- նշեց է ՔՊ-ականը՝ հավելելով, որ ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցն իրականում վաղուց է քննարկվում և որոշում կայացնելու դեպքում համապատասխան գերատեսչությունները հայտարարություններ կանեն։-0-