429.84
4.38
403
+17
Եղանակը Երևանում
Հայ

Քերոբյանը մանրամասնել է, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար

15:15
16 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանն ասաց, որ կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը:

«Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ: Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ ավելի խոշոր ներդրումը` Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է և դարձել է ավտոմոբիլային ճանապարհ: Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք և չունենք մոտավոր գնահատական: Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել 200 միլիոն դոլարի սահմաններում: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցումն է: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են` 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- ասաց Քերոբյանը:

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:58
01 Նոյեմբերի 2023
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
12:01
01 Նոյեմբերի 2023
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը
11:02
31 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:00
31 Հոկտեմբերի 2023
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ