ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Դիմադրության շարժման ակտիվիստներն ու համակիրները արգելափակել են Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանը։ Նրանց պահանջը իշխանությունների հրաժարականն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Մասնավորապես, կայարանում ցուցարարները չեն թողնում, որպեսզի գնացքի դռների փակվեն, վանկարկում են հակակառավարական կարգախոսներ՝ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Ամոթ»։
Մետրոյում քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների և կարմիրբերետավորների միջև։ Մի քանի ակտիվիստներ բերման ենթարկվեցին, այդ թվում՝ անչափահասներ։
Երկուշաբթի առավոտյան Երևանի տարբեր շրջաններում սկսվել են ավտոերթեր՝ Դիմադրության շարժման առաջնորդների և ակտիվիստների մասնակցությամբ։ Մեքենաների վրա ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում