625.46
6.97
521.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանել է դեպի Հայաստան Ryanair–ի թռիչքների դադարեցման մասին լուրերը

16:28
08 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել է լուրերն այն մասին, թե «Ryanair» լոուքոսթերը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան։

«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է կոմիտեի Facebook–յան էջում։

Նշվում է, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

Կոմիտեից հայտնեցին, որ «Ryanair» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։

Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում։

«Ավիաընկերությունը երբևէ չի հայտնել դեպի ՀՀ թռիչքների իրականացման դադարեցման մասին և պատրաստ է վերսկսելու թռիչքները դեպի ՀՀ համավարակի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման և դրա հետ կապված գործող սահմանափակումների վերացման պարագայում», – հայտնում է կոմիտեից։

Իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը Միլան–Երևան առաջին չվերթն իրականացրել է հունվարի 14–ին։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:08
05 Մայիսի 2021
Փաշինյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի սկանդալային հայտարարությունը
Փաշինյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի սկանդալային հայտարարությունը
20:54
05 Մայիսի 2021
Երևանում վաղվանից գործարկվում է 74 համարի երթուղին` նոր, կոմպակտ ավտոբուսներով (ՖՈՏՈ)
Երևանում վաղվանից գործարկվում է 74 համարի երթուղին` նոր, կոմպակտ ավտոբուսներով.ՖՈՏՈ
19:07
05 Մայիսի 2021
Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել է մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել հասարակության համար
Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել է մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել հասարակության համար
18:42
05 Մայիսի 2021
Փաշինյան. հո դավաճան ասելով չի՞, հիմնավորեք, տեսնենք՝ դավաճանն ով է (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. հո դավաճան ասելով չի՞, հիմնավորեք, տեսնենք՝ դավաճանն ով է.ՎԻԴԵՈ
14:37
05 Մայիսի 2021
Երևանում կորոնավիրուսի դեմ արդեն կարելի է պատվաստվել հենց փողոցում, շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում (ՖՈՏՈ)
Երևանում կորոնավիրուսի դեմ արդեն կարելի է պատվաստվել հենց փողոցում, շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում.ՖՈՏՈ
11:03
05 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 493 դեպք, 452 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 493 դեպք, 452  մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
11:01
05 Մայիսի 2021
Լավրովը Երևանում կհանդիպի Փաշինյանի հետ
Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
23:13
04 Մայիսի 2021
Սկանդալ. 2 կին ծեծկռտուք են սարքել, իսկ Արարատ Միրզոյանի հետ լարվածությունը խորանում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սկանդալ. 2 կին ծեծկռտուք են սարքել, իսկ Արարատ Միրզոյանի հետ լարվածությունը խորանում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:40
04 Մայիսի 2021
Ադրբեջանից վերադարձած 3 գերիներն անցնում են բժշկական փորձաքննություն, արդեն խոսել են հարազատների հետ. պատգամավոր
Ադրբեջանից վերադարձած 3 գերիներն անցնում են բժշկական փորձաքննություն, արդեն խոսել են հարազատների հետ
21:04
04 Մայիսի 2021
Հայաստան է վերադարձել երեք ռազմագերի
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
20:51
04 Մայիսի 2021
Երևանում սպասում են Ադրբեջանից գերիների վերադարձին
Երևանում սպասում են Ադրբեջանից գերիների վերադարձին
17:47
04 Մայիսի 2021
ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին
Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին