ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այս տարի Սննդի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է մոտ 50 ոչ պլանային ստուգում կաթնամթերք արտադրող կազմակերպություններում` քաղաքացիներից ստացված դիմում–բողոքների հիման վրա։
Загружается новость ... "Лево"
Այս մասին ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մասնավորապես թե´ իրացման, թե´ արտադրական գործընթացի ոլորտում եղել են խախտումներ», – ասաց Դանիելյանը։
Փորձագետի խոսքով՝ արտադրողն իր արտադրանքի համար սահմանում է պիտանելության ժամկետ, և երաշխավորում է իր արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ որոշակի պահպանման պայմաններում:
«Մինչդեռ շատ հաճախ քաղաքացին, գնումներ իրականացնելիս, հաշվի չի առնում, թե արդյոք այդ ապրանքը պահվու՞մ է իր համար նախատեսված ջերմային ռեժիմում», – ասաց Դանիելյանը:
Ինչ վերաբերում է մակնշման խնդիրներին, փորձագետը նշեց, որ 2018 թ.-ի իրականացված փոփոխություններից հետո, 2019 թ.-ից արտադրող ընկերությունները տեղեկացվել են, որ այս տարվա հունիս ամսից մակնշման տեքստը պետք է գրված լինի տեսչական մարմնի կողմից հստակ սահմանված տառաչափին համապատասխան:–0–