ՔՊ-ն Վահագն Խաչատրյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց նախագահի պաշտոնում
01.02.2022,
16:47
ՔՊ-ն Վահագն Խաչատրյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում:
Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:
Այսօր Սիմոնյանը ստանձնեց նախագահի լիազորությունները:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշել էր համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։
Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Այսպես, Մայր օրենքի 144–րդ հոդվածի համաձայն, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:-0-