ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը
20.06.2022,
14:15
ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Այս մասին նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջում:
Աննա Վարդապետյանոը ծնվել է 1986թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։
Տարբեր տարիներին աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Վարդապետյանը 2020թ.–ից ՀՀ վարչապետի օգնականն է։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022թ.–ի սեպտեմբերին։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2016թ.–ի սեպտեմբերին։–0–