441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՔԿ–ն պարզաբանում է Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով զինծառայողին կարգավիճակ չտալու հարցը

20:55
30 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և վերջին օրերին ժամկետային զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջինիս կարգավիճակ չտալու վերաբերյալ հայտարարությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Վ.Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) նախատեսված հանցագործություն, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ Վ.Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, և քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը:

Քննչական կոմիտեին նաև նշում են, որ վարույթն իրականացնող մարմինը դեպքից շուրջ 20 օր անց հեռախոսակապ է հաստատել Վ.Գալոյանի հոր՝ Հ.Գալոյանի հետ և առաջարկել հարցաքննել որպես վկա՝ իրենց բնակության վայրում, սակայն վերջինս հրաժարվել է: Այնուհետև, 25.08.2019թ. Հ.Գալոյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ որպես վկա հարցաքննության, սակայն վերջինս կրկին հրաժարվել է ներկայանալ և հայտնել, որ ցուցմունք կտա միայն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալուց հետո:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ