486.58
7.89
455.73
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՔԿ-ն պահանջում է կալանավորել դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած 10 զինծառայողներից 5-ին

00:00
10 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած 10 զինծառայողներից հինգը ձերբակալված են՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ՝ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են ու շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։

Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
23 Մայիսի 2022
Հայաստանի դպրոցներում նոր դասընթաց կներդրվի, այն պարտադիր է լինելու
Հայաստանի դպրոցներում նոր դասընթաց կներդրվի, այն պարտադիր է լինելու
10:13
23 Մայիսի 2022
Քաշքշուկ Երևանի մետրոյում. անչափահասներ են բերման ենթարկվել
Քաշքշուկ Երևանի մետրոյում. անչափահասներ են բերման ենթարկվել
09:31
23 Մայիսի 2022
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը
09:22
23 Մայիսի 2022
Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ
Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ
21:34
22 Մայիսի 2022
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը. ՎԻԴԵՈ
19:03
22 Մայիսի 2022
ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին
ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին
20:24
21 Մայիսի 2022
Երևանի 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
Ուշադրություն. Երևանում 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
20:20
21 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
20:56
20 Մայիսի 2022
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել. ՎԻԴԵՈ
15:00
20 Մայիսի 2022
Ինչու է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
Ինչու  է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
14:39
20 Մայիսի 2022
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
12:44
20 Մայիսի 2022
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ (ՎԻԴԵՈ)
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ. ՎԻԴԵՈ