431.48
7.74
410.82
+27
Եղանակը Երևանում
Հայ

Պրովոկացիա և ոստիկանության ներգրավում. հայկական բանկերը բախվել են սոցիալական դիսցիպլինայի խնդրի հետ (ՎԻԴԵՈ)

14:15
04 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական բանկերը բախվել են սոցիալական հեռավարությունը չպահպանելու և հերթերի պահպանման դիսցիպլինայի խնդրի հետ COVID-19–ի պայմաններում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, հաղորդում է Armbanks ֆինանսաբանկային պորտալը։

Նախօրեին սոցցանցերի օգտատերերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով հրապարակում էին հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի լուսանկարներ։ Մի քանի դեպքեր գրանցվել են բանկերի մասնաճյուղերում և Հայփոստի բաժանմունքներում, որտեղ նկատվում էին մարդկանց կուտակումներ։

Ջավադյանը նշեց, որ բանկերը որոշակի քայլեր են ձեռնարկում, այդ թվում դիմակներ են բաժանում, ժամերն են երկարացնում, փորձում են կարգավորել, որ հերթեր չլինեն, հորդորում են օգտվել օնլայն ծառայությունից։

Загружается новость ... "Лево"

«Երեկ արդեն բավականին լավ իրավիճակ էր։ Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել երկու մարզից և մեկն էլ Երևանի համայնքներից մեկից: Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ բան կա, կապվել ենք ոստիկանության հետ: Այդ հարցը հիմա լուծվում է: Մարզերում էլի խնդիրը կապված էր թոշակների և մեր սոցիալական ծրագրերի շահառուների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարները ստանալ», – ասաց Ջավադյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր բազմաթիվ բանկեր ավանդների վերաձևակերպման ժամանակ փորձում են ընթացակարգերը կատարել առցանց` անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար։

«Ես չեմ կարող ասել, որ անկառավարելի վիճակ է, լրիվ կառավարելի վիճակ է, 1-2 դեպք է մնացել: Մեր վերահսկողներն էլ այս պահին ծառայություն են իրականացնում, նաև բանկի ղեկավարությանն էլ հորդորել եմ, որ իրենք էլ եթե կա խնդիր նոր աշխատող են ուղարկում, նաև համագործակցում են ոստիկանության հետ, եթե դրա կարիքը կա: Այսօր արդեն իրավիճակն անհամեմատելի է երեկվա հետ», – ասաց Ջավադյանը։

Հայաստանում հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
13:28
21 Հունիսի 2022
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, նա հայտարարություն է տարածել
12:31
21 Հունիսի 2022
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո
12:22
21 Հունիսի 2022
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
11:24
21 Հունիսի 2022
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել