ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Պռոշյանի կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա», – նշել է նա Facebook–յան իր էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին
հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Նախնական տվյալներով, 2 մարդ մահացել է, 4 մարդ` տուժել։–0–