578.73
6.37
490.99
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ

15:56
16 Սեպտեմբերի 2020


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Загружается новость ... "Лево"

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:14
13 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի աճը 14 օրում հասել է 113%–ի, ԱՆ–ն կոչ է անում պահպանել հակահամաճարակային նորմերը
ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի աճը 14 օրում հասել է 113%–ի, ԱՆ–ն կոչ է անում պահպանել  հակահամաճարակային նորմերը
19:57
13 Հոկտեմբերի 2020
Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. նախարար
Հակոբ Արշակյանը նշել է, որ այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով
11:15
13 Հոկտեմբերի 2020
745 նոր դեպք՝ 2114 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 57566-ի. մահացել է 6 մարդ
745 նոր դեպք՝ 2114 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 57566-ի. մահացել է 6 մարդ
01:24
13 Հոկտեմբերի 2020
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ռազմական դրության պայմաններում իշխանությունների կողմից լրատվամիջոցների վրա սահմանափակումների կիրառումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ռազմական դրության պայմաններում իշխանությունների կողմից լրատվամիջոցների վրա սահմանափակումների կիրառումը
23:23
12 Հոկտեմբերի 2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ․ ՎԻԴԵՈ
22:34
12 Հոկտեմբերի 2020
Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների դեմ հարուցված քրեական գործերի մանրամասները
Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների դեմ հարուցված քրեական գործերի մանրամասները
19:03
12 Հոկտեմբերի 2020
Ընտրվել է Սահմանադրական դատարանի նոր նախագահը
Ընտրվել է Սահմանադրական դատարանի նոր նախագահը
17:30
12 Հոկտեմբերի 2020
Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն դոլարն է տրամադրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար
Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն դոլարն է տրամադրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար
12:50
12 Հոկտեմբերի 2020
100 մլն դոլար՝ երկու շաբաթում. «Հայաստան» հիմնադրամի նվիրատվությունների գումարը հատել է ռեկորդային սահմանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ Արցախի համար» խորագրով արշավը գերազանցել է 100 մլն ԱՄՆ դոլար սահմանը
11:08
12 Հոկտեմբերի 2020
Արարատ Միրզոյանը ՌԴ Պետդումայի նախագահին ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
11:02
12 Հոկտեմբերի 2020
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, ընդհանուր՝ 56821
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, 67 մարդ առողջացել է, 6-ը՝ մահացել
22:06
11 Հոկտեմբերի 2020
ՀՀ ՊՆ–ն սադրանք է դիտարկում ՀՀ ԶՈՒ–ի իբր հարձակման փորձի մասին մեղադրանքները
ՀՀ ՊՆ–ն սադրանք է դիտարկում ՀՀ ԶՈՒ–ի իբր հարձակման փորձի մասին մեղադրանքները