Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շանը

14.08.2019, 11:07
Շան փրկության օպերացիա երևանյան զբոսայգիներից մեկում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շանը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շանը։ 

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 13-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ «Թաթուլ Կրպեյանի անվան» զբոսայգում, շունը արգելափակվել է քարերի միջև, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կենդանուն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–