Պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ. հայ դերասանները սգում են հայտնի դերասան Գևոյի անժամանակ մահը (ՖՈՏՈ)

26.06.2020, 14:21
Պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ. հայ դերասանները սգում են հայտնի դերասան Գևոյի անժամանակ մահը. ՖՈՏՈ
Պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ. հայ դերասանները սգում են հայտնի դերասան Գևոյի անժամանակ մահը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ դերասանները սգում են հայտնի դերասան Գևորգ Դոդոզյանի անժամանակ մահը։

Նշենք, որ Գևորգ Դոդոզյանը, ով հանդիսատեսին ավելի շատ հայտնի է որպես Գևո, մահացել է 61 տարեկանում բրոնխիալ ասթմայի հետևանքով։

Հայտնի դերասան Վաչե Թովմասյանը հուզիչ գրառում է արել Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկարներ։

«Վա՜խ Գևո ջան !!! (((((((( Սիրտս կտոր-կտոր եղավ ... ախր մի շաբաթ առաջ էր , հեռախոսիս վրա գրվեց « Gevo Legend » , երկար կարոտած խոսացինք , պլանավորեցինք , որ պիտի հանդիպենք , էս վիռուսն անցնի (((((( Իմ հանդիպած էն ամենամաքուր հոգիներից մեկը, պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ էն ժամանակ էի շատ հպարտ ,որ մենք ընկերներ դարձանք , երջանիկ էի , որ վստահել, համաձայնել էիր աշխատել ինձ հետ , հիմա էլ.... լացս գալիս ա ճշտով, Աստված հոգիդ լուսավորի Գևս», – գրել է Թովմասյանը։



Հուզիչ գրառում է կատարել նաև հայտնի դերասան Ռաֆաել Երանոսյան։

«Իմ, ձեր մանկությունը, Ինձ հորքուրի գանձ անվանած վառ անհատականությունը... Ափսոս Գևո ջան, Հանգչիր խաղաղությամբ տաղանդավոր ավագ ընկեր», – գրել է Երանոսյանը։–0–