571.39
6.68
484.93
+17
Եղանակը Երևանում
Հայ

Փոխվել են Հայաստան մուտք գործելու կանոնները կորոնավիրուսային կարանտինի ժամկետի երկարաձգման ֆոնին

16:01
11 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:                                        

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին: Միաժամանակ ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Ռուսաստանի Դաշնությունում (կազմում է հետազոտությունների 88.5%-ը), Վրաստանում և մի շարք այլ երկրներում, որոնց հետ Հայաստանն ունի սերտ կապեր, լայն տարածում ունի նոր (Դելտա) շտամը, որին բնորոշ է աննախադեպ արագ տարածումը և հիվանդության ավելի ծանր ընթացքը: 

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով:

«Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Միաժամանակ, կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:09
22 Սեպտեմբերի 2021
Փաշինյան. պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն.ՎԻԴԵՈ
11:54
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30» (ՖՈՏՈ)
Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից.ՖՈՏՈ
09:00
21 Սեպտեմբերի 2021
Հայաստանը տոնում է անկախության 30–ամյակը
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը
21:16
20 Սեպտեմբերի 2021
Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր ուսուցման անհրաժեշտություն կա. «Տաշիր» ԸԽ–ի հիմնադիր
Կարապետյանն ընդգծեց նաև, որ ռուսաց լեզուն ձեռք է բերել հատուկ նշանակություն `որպես ինտեգրման գործոն
15:55
20 Սեպտեմբերի 2021
Մանե Գևորգյանը մեկնաբանել է Էրդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է Էդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
03:00
20 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին.ԱԱԾ
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին, որոնք Գորիս-Որոտան ճանապարհով երթեւեկելիս հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
23:11
19 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ–ները հաղորդել են Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը պարզաբանել է Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին տեղեկությունները.ՎԻԴԵՈ
14:15
19 Սեպտեմբերի 2021
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
19:58
18 Սեպտեմբերի 2021
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ (ՖՈՏՈ)
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ.ՖՈՏՈ
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ