410.74
4.03
387.71
+24
Եղանակը Երևանում
Հայ

Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում

15:41
30 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում հնարավոր է կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում, որին ինքը պլանավորում է մասնակցել, հաղորդում է Առաջին լրատվականը:

Հանդիպման մասին ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էր Ռուսաստանի նախագահը: Գրիգորյանն այսօր տեղեկացրել է, որ փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելու են միայն ապաշրջափակման հնարավորությունները՝ միջանցքի հարց չի արծարծվում, և դա ՀՀ համար կարմիր գիծ է:

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար, նախնական հաշվարկով, կպահանջվի մոտ 2-3 տարի՝ ասել է Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է՝ Հայաստանն ուզում է լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն տարածաշրջանում մեր երկրի դերը՝ որպես լոգիստիկ հանգույցի։

«Ապաշրջափակումից հետո մաքսային հսկողությունը իրականացվելու է միջազգային կազմակերպության միջոցո՞վ» հարցին Մհեր Գրիգորյանը պատասխանել է՝ նման գաղափար շրջանառվել է, բայց այս պահին այդպիսի հարց օրակարգում չկա:

Գրիգորյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի՝ «միջանցք» բառի նշանակության վերաբերյալ Մոսկվայում արած դատողություններին, որոնցում Ալիևը պնդում էր, թե տարածքային նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ և «միջանցք» բառը «ճանապարհ» իմաստով է գործածում:

«Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք լուրջ լոգիստիկ լուծում ենք ստանում», – նշել է փոխվարչապետը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին