437.27
4.41
404.32
-5
Եղանակը Երևանում
Հայ

«Պոբեդայի» թռիչքը. հրաժարվու՞մ է, արդյոք, լոուքոսթերը դեպի Գյումրի չվերթերից

19:49
06 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան իրականացվող «Պոբեդա» լոուքոսթերի չվերթերն առավել մատչելի միջոց են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են Մոսկվայից այցելել Հայաստան կամ հակառակը։ 2016թ.–ի դեկտեմբերին իրականացվեց առաջին թռիչքը, և այս պահին «Պոբեն» կատարում է շաբաթական 10 չվերթ, իսկ ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ։

Սակայն երեքշաբթի ՏԱՍՍ–ի հետ զրույցում ավիաընկերության աղբյուրը տեղեկացրեց, որ «Պոբեդան» ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթերը դեպի Գյումրի։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձեց պարզել իրավիճակը։

Աղբյուրի հայտարարությունը

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում վերը նշված աղբյուրը տեղեկացրել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։

«Ցավոք, Գյումրու օդանավակայանում վառելիք մատակարարող ընկերությունը պարբերաբար թերլցնում է վառելիքը։ «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը` պահանջելով պարզել իրավիճակը։ Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերլցման պրակտիկան», – նշել է նա։

Նրա խոսքով, մինչև ամառային սեզոնի վերջ «Պոբեդան» կկատարի բոլոր նախատեսված չվերթերը դեպի Գյումրի, սակայն ձմեռային սեզոնից ավիատոմսերի վաճառքն այս երթուղով կդադարեցվի։

Загружается новость ... "Лево"

Խնդիրները լուծվել են

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում նշեց, որ ավիաընկերության հետ կապված խնդիրները լուծվել են, և չվերթերը կշարունակվեն։

Նա նաև ավելացրեց, որ շուտով պետք է կազմակերպվի հանդիպում ավիաընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն «Պոբեդային» հուզող հարցերը, այդ թվում` կապված վառելիքի հիպոթետիկ թերլցման հետ։

Իսկ ի՞նչ է ասում «Պոբեդան»

Այս հարցի շուրջ ընկերության պաշտոնական դիրքորոշումը Armnews.FM–ի հետ զրույցում ներկայացրել է «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

«Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը իրավիճակը շտկելու պահանջով: Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերլցավորման պրակտիկան», – նշել է նա։ 

Սելիվանովայի խոսքով, մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդա»-ն կիրականացնի նախատեսված բոլոր չվերթերը դեպի Գյումրի, որպեսզի չթողնի իր հաճախորդներին, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը կդադարեցվի։

«Վառելիքի թերլցումը պարզապես թյուրիմացություն չէ, այլ անվտանգության լուրջ խնդիր», – նշել է ընկերության ներկայացուցիչը։

Սելիվանովան նաև հայտարարել է, որ   «Պոբեդա»-ն կշարունակի թռչել Գյումրի միայն այն դեպքում, եթե օդանավակայանից ստանա հստակ երաշխիքներ` հետագայում նմանատիպ խնդիրները բացառելու և վառելիքի արժեքի փոխհատուցում ստանալու վերաբերյալ:

Մինչև Սելիվանովայի մեկնաբանությունը ԶԼՄ–ներում հրապարակվեցին Վարդան Ալեքսանյանի հայտարարությունները, ով ընկերության անունից տեղեկացրեց, որ չվերթերը կշարունակվեն, իսկ ծագած թյուրիմածությունը վերացվել է։ 

Ընկերության մամուլի քարտւղարը տեղեկացրեց, որ Ալեքսանյանն ընկերության ներկայացուցիչը չէ և չի կարող ներկայացնել ընկերության շահերը։

Օդանավակայանի դիրքորոշումը

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապվեց օդանավակայանի ներկայացուցչի հետ, սակայն այս հոդվածի հրապարակման պահին իրավիճակի շուրջ պարզաբանումներ չեն ստացվել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ