ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Պոբեդա»ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝
www.pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–