«Պոբեդա» լոուքոսթերը Սոչի–Գյումրի չվերթեր կգործարկի

04.07.2023, 19:37
«Պոբեդա»–ն Սոչի–Գյումրի չվերթեր կգործարկի
«Պոբեդա» լոուքոսթերը Սոչի–Գյումրի չվերթեր կգործարկի
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Պոբեդա» լոուքոսթերը (ներառվում է «Աերոֆլոտ» խմբում) ընդլայնել է Հայաստան իրականացվող թռիչքների տարածաշրջանային ծրագիրը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ավիաընկերությանը։

«Սոչի–Գյումրի երթուղով չվերթերը կմեկնարկեն 2023թ.–ի հոկտեմբերի 29–ից և կիրականացվեն շաբաթական չորս անգամ` երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավիատոմսերի վաճառքն արդեն բաց է ընկերության կայքում։

«Պոբեդան» չվերթեր է իրականացնոմ դեպ Հայաստան , Բելառուս , ԱՄԷ, Թուրքիա և Ուզբեկստան։–0–