580.43
6.66
493.06
+30
Եղանակը Երևանում
Հայ

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին.փորձագետ

11:58
28 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ պաշտպանության նախարարության հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված էին բանակցություններ, սակայն Ադրբեջանը առաջ է անցել և հարձակումներ սկսել սահմանի տարբեր հատվածներում:

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։ 

Տգրան Աբրահամյանի կարծիքով սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել։ 

Загружается новость ... "Лево"

«Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն»,-գրել է Տիգրան Աբրահամյանը: 

Նա հավելել է նաև,որ վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ինչպես նաև՝ բանակցությունների առարկա փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել և այս մարտերն ընդհանուր տրամաբանության մեջ սպասելի են եղել. «Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին»:

«Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին և դիտարկել երկրի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին», – նշել է Աբրահամյանը: 

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, կան վիրավորներ։ ՊՆ–ից նաև հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։-0-



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
27 Օգոստոսի 2021
Եթե Ադրբեջանն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի, պատրաստ ենք համատեղ հետաքննության.Փաշինյանը` Սյունիքում ստեղծված բարդ իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է Սյունիքում ստեղծված բարդ իրավիճակը, ի՞նչ նոր ճանապարհներ կգործեն.ՎԻԴԵՈ
11:35
27 Օգոստոսի 2021
Կառավարության ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպումների տեսանյութերը.Փաշինյան
Փաշինյանն ասում է` կառավարության ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպումների տեսանյութերը, և պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրի մեջ
11:21
27 Օգոստոսի 2021
Կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը.ՄԻՊ
Սյունիքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը
11:09
27 Օգոստոսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 522 նոր դեպք, 359 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 522 նոր դեպք, 359 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
21:15
26 Օգոստոսի 2021
«Զմրուխտե դրախտ» և առասպելական գեղեցիկ կադրեր. Սևանա լճի 4 եղանակները (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
«Զմրուխտե դրախտ» և առասպելական գեղեցիկ կադրեր. Սևանա լճի 4 եղանակները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
21:00
26 Օգոստոսի 2021
SMM մասնագետը՝ SMS գրող, ձայներիզը՝ կասկա... նորի և հնի հանդիպում. Սերունդների բախում #1
«Սերունդների բախում». Սա հաղորդում է, որտեղ հանդիպում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու փորձում պատասխանել մի շարք հետաքրքիր, ծանոթ ու անծանոթ, զվարճալի ու անսպասելի հարցերի

19:37
26 Օգոստոսի 2021
Ռուսաստանցին նշել է Թուրքիայի մասին ընդմիշտ մոռանալու և Հայաստանում հանգստանալու լավագույն 5 պահերը (ՖՈՏՈ)
Ռուս զբոսաշրջիկը արձակուրդ է մեկնել Հայաստան և նշել երկրի առավելությունները, որոնց շնորհիվ կարելի է «մեկընդմիշտ մոռանալ» Թուրքիայի մասին.ՖՈՏՈ
15:09
26 Օգոստոսի 2021
Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է. ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալը հայտնել է, որ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է
14:12
26 Օգոստոսի 2021
Լաքոթը հեռանում է. Անն Լույոն նշանակվել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան
Լաքոթը հեռանում է. Անն Լույոն նշանակվել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան
13:36
26 Օգոստոսի 2021
Առավոտից Գորիսից դեպի Որոտան ճանապարհի մի հատվածը փակ է. Սյունիքի փոխմարզպետն ու Կապանի քաղաքապետը ներկայացնում են ստեղծված իրավիճակը
Ադրբեջանցիները Սյունիքում ճանապարհներ են փակել, ի՞նչ է կատարվում մարզում. Սյունիքի փոխմարզպետն ու Կապանի քաղաքապետը պարզաբանում են ստեղծված իրավիճակը
12:53
26 Օգոստոսի 2021
ԱԺ–ն ընդունեց կառավարության 5–ամյա ծրագիրը, ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2021–2026թթ.–ի ծրագիրը։ Որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր
12:42
26 Օգոստոսի 2021
Փաշինյանը հերքեց հայերի կողմից ադրբեջանցի սահմանապահների վրա հարձակման լուրերը, հետո Ադրբեջանին կոչ արեց հիմնավորում տրամադրել (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հերքեց հայերի կողմից ադրբեջանցի սահմանապահների վրա հարձակման լուրերը, հետո Ադրբեջանին կոչ արեց հիմնավորում տրամադրել.ՎԻԴԵՈ