417.06
5.25
391.68
+3
Եղանակը Երևանում
Հայ

Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա. Փաշինյան

19:41
19 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավման անհրաժեշտությունը, այդ թվում՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը:

Այս համատեքստում, կարևորվել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը:

«Պետք է էականորեն բարձրացնել վարորդական վկայականնների տրամադրման ստանդարտը՝ համապատասխան միջազգային չափանիշների: Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,- ընդգծել է վարչապետը:

Խոսելով մարզերում Ոստիկանության պարեկային ծառայությունների ներդրման մասին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվ միջոցառումներ իրականացնել կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում ներկայացվել են Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները:

Տեղեկացվել է, որ նորաստեղծ կենտրոնը գործունեության երկու ամսում կայացրել է 2155-ով ավելի վարչական պատասխանատվության որոշում: Տեղեկացվել է, որ 2022 թվականի ընթացքում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Մասնովարապես, նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:32
21 Փետրվարի 2023
Զինծառայողի մահվան փաստով կա ձերբակալված
Փետրվարի 19-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայողի մահվան մասին, փաստի առթիվ կա ձերբակալված
22:22
21 Փետրվարի 2023
Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
15:46
21 Փետրվարի 2023
Երևանում և մարզերում սպասվում է քամու ուժգնացում
Ուշադրություն. Երևանում և մարզերում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ
12:57
21 Փետրվարի 2023
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1մլրդ դրամի ոսկյա ձուլակտորներ (ՎԻԴԵՈ)
Ավելի քան 1 միլիարդ դրամի ոսկյա ձուլակտորներ են դուրս բերվել ապօրինի շրջանառությունից Հայաստանում. ՎԻԴԵՈ
11:00
21 Փետրվարի 2023
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է, դատախազությունը հայտնել է քրեական հոդվածները
Դատախազությունը հաստատեց. երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է
20:40
20 Փետրվարի 2023
ՊԵԿ-ը պարզաբանել է «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած խուզարկությունները
ՊԵԿ-ը պարզաբանել է «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած խուզարկությունները
15:51
20 Փետրվարի 2023
«Զովք» սուպերմարկետի որոշ մասնաճյուղեր փակ են, ՔԿ–ից հայտնել են պատճառը
«Զովք» սուպերմարկետի որոշ մասնաճյուղեր փակ են, ՔԿ–ից հայտնել են պատճառը
15:38
20 Փետրվարի 2023
Հայաստանում սկսել է գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` երկամյա մանդատով
Հայաստանում սկսեց գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` երկամյա մանդատով
14:23
20 Փետրվարի 2023
Գիրք նվիրելու օրը ARARAT Թանգարանում (ՖՈՏՈ)
Գիրք նվիրելու օրվա հետ կապված, ի շարս այլ մշակութային նախաձեռնությունների, Երևանի կոնյակի գործարանի ARARAT Թանգարանն իր այցելուներին մատուցեց հետաքրքիր անակնկալ. ՖՈՏՈ
13:55
20 Փետրվարի 2023
Բազմաթիվ հակասություններ կան. հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
«Ինչպե՞ս եղավ, որ երեխաները քնեցին։ Ո՞վ և ո՞ւմ հրամանով են նրանց դուրս բերել այնտեղից։ Դիակները դիահերձարան տեղափոխելուց մեկ ժամ անց բոլորի ինքնությունը պարզվեց։ Այսինքն՝ ամեն ինչ հայտնի էր»,- նշում են զոհված զինծառայողների ծնողները
12:21
20 Փետրվարի 2023
Այսօր մինչև երեկոյան ժամը 7–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև երեկոյան ժամը 7–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
11:51
20 Փետրվարի 2023
Հայտնի են 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները
Հրապարակվել են նախօրեին 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները