Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին

29.12.2020, 19:49
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին, ԱԺ–ն ընդունեց օրենքի լրացումները
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական ծառայողների աշխատավարձը 2021թ.–ին չի բարձրանա։ Այն չպետք է ավելի քան 70%–ով գերազանցի երկրում գրանցված նվազագույն աշխատավարձը։

ԱԺ–ն այսօր ընդունել է օրենքի լրացումը վերջին` երկրորդ ընթերցմամբ։

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ծառայության բյուրեի ղեկավարի պաշտոնակատար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով օինագիծը նախօրեին, նշել է, որ նվազագույն աշխատավարձի ավելացման դեպքում չի նախատեսվում բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը, ինչը կստեղծի որոշակի անհամապատասխանություն։

«Բյուջեի մասին օրենքով նախատեսված չէ բազային աշխատավարձի աճ 2021թ.–ին։ Գործող օրենսդրությամբ, դրույթն այն մասին, որ բազային աշխատավարձը (պետական ծառայողների, խմբգր.) չի կարող ամսական նվազագույն աշխատավարձի 80%–ից ցածր լինել, չի համապատասխանում ներկա իրողություններին։ Բյուջեի և աշխատավարձի մասին օրենքները համապատասխանեցնելու համար առաջարկվում է կատարել փոփոխություններ», – նշել է Քալաշյանը։

Նշված 80%–անոց նշաձողը կնվազեցնեն` մինչև 70%, և օրենքի տառին համապատասխան` պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն չի լինի։

Քալաշյանը նաև նշեց, որ այս փոփոխությունը կգործի մեկ տարի` 2021թ.–ի հունվարի 1–ից մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 31–ը։

2020թ.–ի հունվարի 1–ից Հայաստանում նվազագույն աշխատավարձն աճել է` հասնելով 68 հազար դրամ։–0–