553.88
6.68
479.18
+25
Եղանակը Երևանում
Հայ

Պայմաններ ստեղծել, որ քաղաքացին ունեցած մեքենան փոխարինի նորով. քննարկվում է երթևեկի անվտանգության նոր ռազմավարությունը

15:45
03 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» ղեկավար Պողոս Շահինյանն այսօր կայացած ասուլիսում ներկայացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր ռազմավարության կետերը։

Շահինյանը նշեց, որ Հայաստանում առաջին ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունն ընդունվել է 2009 թվականին: Ընդունումից հետո՝ առաջին իսկ տարում, հաջողությունը տեսանելի է եղել:

«Ռազմավարությունն իր գործունեության ծրագրով ավարտվեց 2013 թվականին, և դրանից հետո Հայաստանը չի ունեցել վերափոխված,  թարմացված ռազմավարություն: Այժմ մշակվել է նոր ռազմավարություն, որի հիմքում շվեդական մոդելն է՝ տեսլական զրո ( vision zero): Դա այն է, երբ երկիրը ձգտում է ճանապարհին պատահարների հետևանքով գրանցված զոհերի կտրուկ նվազմանը», – նշեց Շահինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը, ավտոմեքենաների անվտանգության տեսանկյունից, գտնվում է եվրոպական ստանդարտի երրորդ գոտում: Դա նշանակում է, որ երկիրն ընդունում է ավտոմեքենա, որը կարող է լինել ցածր ստանդարտին համապատասխան: Օրինակ՝ ավտոմեքենայում կարող են չլինել անվտանգության բարձիկ, որոշակի անվտանգային համակարգեր:

«Հետևաբար պետք է այնպես անել, որ ներմուծվող մեքենան լինի անվտանգ:  Դրանից բացի, պետք է փորձել լուծել երկրում եղած մեքենաների հետ կապված խնդիրը. տալ հնարավորություն, պայմաններ ստեղծել, որ քաղաքացին ունեցած մեքենան փոխարինի նորով: Շատ լավ քաղաքականություն էր էլեկտրամոբիլների տարբերակը` հանելով որոշ հարկեր: Կարծում եմ` կարելի է բարելավել շուկան՝ «չխփելով» քաղաքացու գրպանին»,- ասաց Պողոս Շահինյանը:

Հաջորդ կարևոր կետն այն է, որ եթե ճանապարհի վրա արագությունը 100կմ/ժ է կամ 150կմ/ժ, ապա ճանապարհը ևս պիտի նախատեսի այդ արագությունը: Եվ վարորդը պետք է տեղեկացված լինի, թե տարածքում արագությունը որքան է:

Հաջորդ խնդիրը, որն արտացոլվել է ռազմավարությունում, «սև կետերի» հայտնաբերումն ու հենց այդ ուղղությամբ լուծումներ առաջարկելն է:

«Օրինակ, եթե մինչ այս վթար էր լինում փորձում էինք մինչև 5կմ տարածքով լուծել խնդիրը, որի համար չէր լինում ո´չ ժամանակ, ո´չ գումար, բայց երբ դու գիտես պատահարի հստակ կետը («սև կետը», խմբգր.), ավելի արագ և մատչելի կլուծես հարցը», – պարզաբանեց փորձագետը:

Նա նաև մատնանշեց ևս մեկ խնդիր, որը կապված է ճանապարհային երթևեկության ոլորտում տվյալների բազան հարստացնելու հետ: 

«Հիմա, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ճանապարհային անվտանգության տեսանկյունից ո՞ր դպրոցներն են առավել խոցելի, մենք չենք կարողանում այդ տվյալները հանել, որովհետև դրանք գրանցված չեն տվյալների բազայում: Վթարների դեպքում գրանցված են փողոցները: Եթե տվյալների բազան ճիշտ ձևավորվի, ապա կոնկրետ կետում խնդրին անդրադառնալը րոպեների հարց կլինի», - հավելեց Պողոս Շահինյանը:

Փորձագետը նաև նշեց, որ նոր ռազմավարությունն ունի առանձին բաժին` իրազեկման աշխատանքների հետ կապված: Նախատեսված է ներգրավել հանրակրթական հաստատությունները: Արդեն ծրագիր արվել է դպրոցներում՝ ներգրավելով և՛ աշակերտներին, և՛ ծնողներին:

«Այսօր մենք գնում ենք անվտանգային ճանապարհով, և խնդիրները բացառելու համար որդեգրել ենք հստակ քաղաքականություն: Եվ այն ցավալի ցուցանիշները, որոնք այսօր կան շուտով կնվազեն: Ռազմավարությունն արդեն գտնվում է կառավարությունում, այն քննարկման փուլում է, և կմեկնարկվի աշնանը»,-եզրափակեց նա:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:15
14 Հոկտեմբերի 2021
Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար.ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար
11:04
14 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել
22:43
13 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ. 700 քաղաքացի չի պատվաստվել, բայց ստացել է պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր
Բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են
22:22
13 Հոկտեմբերի 2021
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:56
13 Հոկտեմբերի 2021
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
21:06
13 Հոկտեմբերի 2021
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն
14:32
13 Հոկտեմբերի 2021
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
11:58
13 Հոկտեմբերի 2021
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
11:53
13 Հոկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
11:23
13 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
10:38
13 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գրառում է արել Պուտինի հետ հանդիպումից հետո