Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել մարտական դիրքում

09.01.2024, 11:29
Այսօր առավոտյան պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել մարտական դիրքում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել մարտական դիրքում
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–