413.47
4
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

Պատվաստում կամ թեստ․ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ են սպասվում COVID-19-ի դեպքերի աճի ֆոնին

15:36
05 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում կներդրվի կորոնավիրուսի հետ կապված որոշակի սահմանափակումների փաթեթ :

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

«Սահմանափակումները շատ խիստ չեն լինի: Նախագծում նախատեսված է ընտրանքային ձևը, այսինքն քաղաքացին ինքն է ընտրում պատվաստվի, թե թեստ հանձնի, որն ունի 2 նպատակ՝ խթանել պատվաստումները և կառավարել վարակի տարածումը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:

«Իրավունքի զարգացման կենտրոն»ի ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանն իր հերթին նշեց, որ իրավական տեսանկյունից պարտադիր պատվաստումը մարդու իրավունքների ոտնահարում է:

«Սահմանափակվում են մարդու իրավունքները, և, մասնավորապես, մարդու տեղաշարժումն է սահմանափակվում: Դու պետք է կա´մ պատվաստված լինես, կա´մ ներկայացնես բացասական թեստի պատասխան, այլապես ստացվում է՝ դու չես կարողանա օգտվել քո մի շարք իրավունքներից»,-նշեց նա:

Загружается новость ... "Лево"

Զոփունյանը հավելեց նաև, որ սա բավականին խիստ մոտեցում է զուտ մարդու իրավունքների տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ,թե որքանով է այն համապատասխանում առկա իրավիճակին:

«Այսինքն, պետք է այնպես անել, որ ո´չ մարդու իրավուները ոտնահարվեն, ո´չ էլ վարակելիության ցուցանիշներն աճեն: Կարևոր է համաչափության սկզբունքը պահելով՝ նվազեցնել վարակելիության կամ վիրուսի տարածվածության տեմպերը»,-նշեց նա:

Սվետլանա Գրիգորյանն էլ հավելեց, որ հիմա կարևոր է հաշվի առնել ոչ այդքան անձնական շահը, որքան հանրային շահը, քանի որ գործ ունենք շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակի հետ:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ նշեց, որ մի շարք եվրոպական երկրներում արդեն սահմանափակումներ են դրվել: Մարդիկ ժամանցային միջոցառումներ գնալու համար պետք է ունենան համապատասխան փաստաթուղթ կամ էլեկտրոնային տարբերակով, որը կփաստի, որ անձը պատվաստվել է:

«Սա արվել է 2 պարզ պատճառով: Առաջինը, որ խթանեն պատվաստումները, և երկրորդը, որ հանրային վայրերում թե´ վարակելու, թե´ վարակվելու դեպքերը կրճատվեն: Այսինքն կառավարությունները գտնում են ինչ-որ մի բալանս անհատի և հանրային շահի միջև ՝ ելնելով տվյալ հասարակությունում առկա տեսակետներից»,-ասաց փորձագետը:շ

Նշենք, որ ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը դանդաղ, բայց աճում է։ Նախօրեին կատարվել է 7551 թեստ, հաստատվել է 329 դեպք։ Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:31
21 Սեպտեմբերի 2023
Բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Երևանում բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
21:15
21 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցները միաժամանակ փակում են կենտրոնի փողոցները
Երևանում հանրահավաքի մասնակիցները սկսել են փակել քաղաքի կենտրոնական փողոցները
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման