Պաշտպանության նախարարի պ.կ.–ն այցելել է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն, քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը

02.06.2021, 10:33

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն ։

«Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը խորհրդանշող հուշարձանին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր։–0–