ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով այն, որ Ադրբեջանը գիշերվանից մաքսային և անձնագրային հսկողության կետեր է տեղադրել Գորիս–Կապան ճանապարհին։
Загружается новость ... "Лево"
Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանն նոյեմբերի 11–ի գիշերը ժամը 12–ից սկսած Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր։ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Գորիս–Կապան հատվածում Հայաստանը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։
«Հիմա կարող է այլ հարց ծագել` իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորյալության համատեքստի և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողության։
«Այսինքն երբևէ չենք քննարկել և քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ։ Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ` Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ֆորմատում, և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ հենց այս համատեքստում էլ թերևէ Ադրբեջանը կայացրել է երեկվա որոշումը։ Որպեսզի ավելի հստակեցնեմ` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով», – ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում և հույս ունի առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարոված սկզբունքների հիման վրա։
«Ուզում եմ ընդգծել, որ այս չափազանց կարևոր ժամանակաահտվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, և մենք գնում ենք այդ ճանապարհով», – եզրափակեց Փաշինյանը։–0–
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում