Փաշինյանը նշեց, թե ինչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին Երասխի հատվածի հետ կապված
24.03.2022,
14:04
Փաշինյանը նշեց, թե ինչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին Երասխի հատվածի հետ կապված
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանից երկու երկրների զորքերի հայելային հետքաշման առաջարկին:
«Գիտեք, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,-ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:
Վարչապետն ասաց, որ բացի ամբողջական հետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և սպասում են Ադրբեջանի արձագանքին:
«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-ասաց վարչապետը՝ կարևորելով սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ պարզ չդարձավ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ:
«Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և Հայաստնը ևս պատասխանատու է այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:-0-