632.79
7.15
519.83
+17
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշեց, թե ինչու է հրաժարական տալիս հենց ապրիլի 25–ին (ՎԻԴԵՈ)

11:23
25 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար  այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից, այսօր իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը:

«Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա։ Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու։ Խորհրդարանական մյուս խմբակցությունները, պատգամավորները թեկնածու չեն առաջադրի ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով կարող էր հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր:

«Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր, Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով», – ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:38
09 Հունիսի 2021
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
22:28
08 Հունիսի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ.ՎԻԴԵՈ
22:23
08 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին.ՎԻԴԵՈ
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին
14:01
08 Հունիսի 2021
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
13:55
08 Հունիսի 2021
Համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին.Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նախօրեին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին
12:37
08 Հունիսի 2021
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան.ՎԻԴԵՈ
11:08
08 Հունիսի 2021
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
22:45
07 Հունիսի 2021
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները (ՎԻԴԵՈ)
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները.ՎԻԴԵՈ
22:31
07 Հունիսի 2021
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ