439.88
4.45
403.71
+7
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշեց պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և անհետ կորածների թիվը

10:51
24 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, ևս 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

Վարչապետն այս մասին ասաց Ազգային Ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրի անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում քննարկում ենք կառավարության ծրագիրը»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլ դրանց պատճառների և ծագումնաբանության մասին: Ինչպես նաև պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում:

 «Մի կետի վրա ենք, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար»,-նշեց Փաշինյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը