Փաշինյանը մեկնել է Մոսկվա․ նրա նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (ՎԻԴԵՈ)

13.12.2024, 10:22
«Թռանք Մոսկվա»․ Փաշինյանն օդանավից տեսանյութ է հրապարակել․ ՎԻԴԵՈ
Փաշինյանը մեկնել է Մոսկվա․ նրա նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: 

Փաշինյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Թռանք Մոսկվա»։