Փաշինյանը մեկնաբանեց հակահամաճարակային կանոնների խախտողների լուսանկարների հրապարակման շուրջ ստեղծված իրարանցումը (ՎԻԴԵՈ)

05.06.2020, 21:46
Փաշինյանը մեկնաբանեց հակահամաճարակային կանոնների խախտողների լուսանկարների հրապարակման շուրջ ստեղծված իրարանցումը. ՎԻԴԵՈ
Փաշինյանը մեկնաբանեց հակահամաճարակային կանոնների խախտողների լուսանկարների հրապարակման շուրջ ստեղծված իրարանցումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ հակահամաճարակային կանոնների խախտողների լուսանկարների հրապարակումը սոցցանցերում մարդու իրավունքների խախտում չէ։

Օրերս Փաշինյանը Facebook–ում սկսել է ինքնատիպ ֆլեշմոբ, որի շրջանակում կոչ է արել օգտատերերին իրեն ուղարկել կամ հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի լուսանկարներ։

«Մենք քննարկել ենք այդ հարցն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ, և ըստ էության բոլոր քաղաքացիները, որոնք հրապարակել են իրենց լուսանկարները հրապարակային նշանով (public նշանով, խմբգր,), այդ կերպով թույլատրել են տարածել դրանք», – ասաց Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Խոսելով հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի լուսանկարների հրապարակման մասին` վարչապետը բերեց օրինակ, որ եթե մարդն ուղիղ եթերում հեռարձակում է, թե ինչպես է ոստիկանությունը բերման ենթարկում քաղաքացու, ապա հարց չի ծագում, թե ինչու՞ ոստիկանության գործողությունները լուսաբանվում են առանց այդ քաղաքացու համաձայնության։

Նա նաև նշեց, որ անձնական տվյալների պաշտպանության խնդիր ամեն դեպքում կա, և կառավարությունը կանի ամեն ինչ` հնարավորինս պաշտպանելու այդ տեղեկությունները։

«Բայց մյուս կողմից կա նաև հասարակական շահ, օրինականության շահ։ Եվ ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին միանալ այդ ֆլեշմոբին և առավելագույնս պահպանելով անհատական տվյալների պաշտպանությունը` հրապարակել բոլոր դեպքերը (խախտումների), որպեսզի պետական մարմինների աշխատանքը լինի ավելի հասցեական և արդյունավետ», – նշեց ՀՀ վարչապետը։–0–