429.54
5.77
396.25
-6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում

14:18
29 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում Հայաստանը միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում է հետևյալ բանաձևը և կարծում է, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նա նաև նշեց, որ Հայաստանը պետք է շարժվի 3 հիմնական ռազմավարական ուղղություններով:

«Իհարկե, 3 ուղղությունները չեն բացառում մյուսները, բայց 3 ուղղություն ես ուզում եմ շեշտել: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Եվ հաջորդը՝ Հայաստանի Զինված ուժերի, բանակի հետևողական բարեփոխումներ: Այս 3 օրակարգային առաջնահերթությունները պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրն այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորիկի մեջ, որովհետև, ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:53
21 Հունվարի 2023
Թուրք-ադրբեջանական դաշինքին պետք չէ հզոր Հայաստան, նրանց պետք է ռեզերվացիա. Ոսկանյան (ՎԻԴԵՈ)
Թուրքիային և Ադրբեջանին պետք է հնարավորինս թույլ, կառավարելի Հայաստան, նշել է Վարդան Ոսկանյանը. ՎԻԴԵՈ
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ
12:34
20 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
12:24
20 Հունվարի 2023
Արցախի շրջափակման ընթացքում ԿԽՄԿ–ն Հայաստան է տեղափոխել 38 պացիենտ. Ամատունին ներկայացրել է միջնորդական առաքելության առանձնահատկությունները (ՎԻԴԵՈ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ
11:24
20 Հունվարի 2023
Վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր
01:12
20 Հունվարի 2023
Հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
Ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ինչպես է բռնկվել հրդեհը. հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
19:41
19 Հունվարի 2023
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա. Փաշինյան
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա, ընդգծել է Փաշինյանը
13:42
19 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
11:55
19 Հունվարի 2023
Սպան, ելնելով ինքնապաշտպանական բնազդից, 5 լիտրանոց բենզինի տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ. Փաշինյան
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գիշերը զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից