Փաշինյանը, կարծես, ցանկանում է ազատվել ՊԵԿ նախագահից. ԶԼՄ–ները հայտնում են նրան փոխարինողի անունը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով, գրում է «Ժամանակը»։
Նախօրեին Անանյանի և խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորներն իրենց դժգոհություններն են ներկայացրել ՊԵԿ գործունեությունից:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին:
««Առաքելությունը» աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, բայց համարում է, որ համարժեք փոխհատուցում չի ստացել: Հնարավոր է, որ Անանյանը ՊԵԿ նախագահի լավագույն թեկնածուն չէր, բայց Առաքելյանն այդ կառույցը կարճ ժամանակում կհասցնի վախճանի, տնտեսվարողներին ազատելով հարկային կոչվող երևույթից», – գրում են հոդվածի հեղինակները։–0–