530.17
7.45
476.34
+18
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հունից դուրս եկավ` պատասխանելով Էնֆիաջյանի հարցին. «թույլ չեմ տալու որևէ մեկին ինձ հետ ստի լեզվով հարաբերվել» (ՎԻԴԵՈ)

11:57
13 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ` ԱԺ–ում պատասխանելով փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, որը վերաբերում էր փողոցային առևտրին և ապրատանքների արտոնյալ ներկրմանը։ 

Էնֆիաջյանը հարցով դիմեց վարչապետին` նշելով, որ իրենց խմբակցություն են դիմել երկու խումբ քաղաքացիներ` խնդրելով լուծել իրենց խնդիրները։ Առաջին խումբը Թուրքիայից ապրանք ներկրողներն են, ովքեր օգտվում էին 50կգ–ից պակաս ապրանքների ներկրման արտոնյալ ռեժիմից։ Կառավարության որոշմամբ, այդ ծավալը կրկնակի նվազեց, ինչպես նաև նախատեսված է տուրք, որը նրանք ցանկանում են կրճատել։ Քաղաքացիների մյուս խումբը փողոցային առևտրականներ են, ովքեր խնդրում են լուծել անօրինական առևտրի հետ կապված հարցն ու հնարավորություն ընձեռել գումար վաստակել ապրելու համար։ 

Հարցը միանգամից հունից հանեց վարչապետին, զայրացրեց և հանգեցրեց նրան, որ պատասխանելով` Փաշինյանը գրեթե բղավում էր։

Ներկրողների մասին. «Ստի վերջը եկել է» 

«Չի կարելի ստել` նայելով միմյանց աչքերին։ Ներկրումը ոչ կոմերցիոն նպատակներով նշանակում է, որ ապրանքը բերել են քաղաքացիներ, ովքեր դուրս են եկել երկրից այլ նպատակով և դրա հետ մեկտեղ ձեռք են բերել ապրանք։ Սակայն եթե նման բան տեղի է ունենում պարբերաբար` նրանք գնում են և ապրանք են բերում, ապա պետք է իրերն իրենց անուններով կոչել», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ եթե մինչև հեղափոխություն երկրում օլիգարխիա էր, ապա հիմա հակաօլիգարխիա է։

«Ես արդեն խոսել եմ այս ֆենոմենի մասին, երկրում չեն կարող լինել ընտրյալներ։ Ժամանակին ֆուրով ապրանքը բերում էին և 50, 50 կգ-ներով անցկացնում: Ո՛չ և ո՛չ, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ, ասեն՝ ցույց ենք անելու Ձեր դեմ, մեզ համար այս արեք, ցույց կանենք, այս քանակությամբ սահմանեք, չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռացնենք, ով ավելի «շուստրի» է, կառավարությանը ստիպում է՝ այլ որոշում կայացնի... ուրիշ տարբերակ չի լինելու, բերելու եք մաքսազերծելու և նոր միայն անցկացնելու, օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի», – ընդգծեց ՀՀ վարչապետը։ 

Նա նշեց, որ խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ։ 

«Չի լինելու, ոչ մեկին չեմ թույլ տալու ստի լեզվով հարաբերվել, հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր, ստի վերջը եկել է», – հայտարարեց Փաշինյանը։ 

Նրա խոսքով, առաջին հերթին խոսքը ներկրման մասին է կոմերցիոն նպատակներով, ինչ վերաբերում է մնացածին, ապա ծավալների նվազումը ԵՏՄ–ի պահանջն է։

«Եթե խոսքը բիզնեսի մասին է, ապա պետք է քննարկել հարցը, այնտեղ շատ են կոռուպցիոն սխեմաները, որոնք փակելով` մենք կարողացանք ավելացնել հարկային մուտքերը։ Պատրաստ ենք քննարկել հարցը, սակայն մի փորձեք խաբել ինձ ու կառավարությանը», – ասաց Փաշինյանը։ 

Ստամբուլի բազար Երևանի կենտրոնու՞մ

Ինչ վերաբերում փողոցային առևտրին, ապա, ինչպես նշեց վարչապետը, փողոցային առևտրականներից շատերը հայտարարում են, որ հեղափոխություն չեն արել, որ հիմա նրանց չթողնեն զբաղվել առևտրով։ 

«Չէ մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանը դառնա Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար, բա ուրիշ ինչի համար ենք արել հեղափոխությունը», – նշեց Փաշինյանն` ընդգծելով, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի դաշտում։–0–


Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ–ի


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:38
21 Հոկտեմբերի 2019
Եղանակը ցրտու՞մ է, թե՞ ոչ. մեկնաբանում է Սուրենյանը
Եղանակը ցրտու՞մ է, թե՞ ոչ. մեկնաբանում է Սուրենյանը:
12:28
21 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը» Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը» Հայաստանում:
11:49
21 Հոկտեմբերի 2019
Ջերմուկից երևաց առաջին ձյունոտ սարը (ՖՈՏՈ)
Վայոց Ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը։
10:29
21 Հոկտեմբերի 2019
Տրանսպորտի նոր համակարգի ներդրումն` առաջնահերթ խնդիր. Հայկ Մարությանը մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին (ՖՈՏՈ)
Տրանսպորտի նոր համակարգի ներդրումն` առաջնահերթ խնդիր. Հայկ Մարությանը Բրյուսելում մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։

14:59
20 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել
Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:
22:47
19 Հոկտեմբերի 2019
Aurora Prize-2019-ի հաղթող է ճանաչվել Միրզա Դինային
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային:
21:15
19 Հոկտեմբերի 2019
«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)
Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել: