Փաշինյանը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը. ԼՐԱՑՎԱԾ

09.10.2019, 15:01
Փաշինյանը հերքել է ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից։
Փաշինյանը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հերքեց ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից։

«Անհեթեթ լուրեր են», – նշել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին «Ինչ անել–2. տնտեսական հեղափոխություն` ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովի շրջանակում։

Նշենք, որ այսօր irakanum.am կայքը տեղեկացրել էր, որ վարչապետն աշխատանքից ազատել է Դավիթ Տոնոյանին։

Տոնոյանի հրաժարականի մասին տեղեկությունները սկսել են շրջանառվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացումից և ՀՀ ոստկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի հեռացումից հետո։

Միաժամանակ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 18–ին սկզբից հերքել է իր հրաժարականի մասին խոսակցությունները, այնուհետև մի քանի ժամ անց հայտարարել է, որ չի բացառում դա։–0–