440.28
4.2
418.52
+12
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հերքեց հայերի կողմից ադրբեջանցի սահմանապահների վրա հարձակման լուրերը, հետո Ադրբեջանին կոչ արեց հիմնավորում տրամադրել (ՎԻԴԵՈ)

12:42
26 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցի զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հինգշաբթի հաղորդեց, որ օգոստոսի 25-ին, ժամը 23: 00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ​​ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Փաշինյանը բացատրեց, որ այն տարածքներում, որոնք, ըստ Խորհրդային Միության քարտեզների, գտնվում էին Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս, ադրբեջանցիները փակել էին ճանապարհը ՝պատճառաբանելով, որ երեկ երեկոյան հայկական կողմից մարդիկ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա:

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ դանակահարության մասին այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կոչ ենք անում, եթե ադրբեջանական կողմը կատարվածի հիմնավորում ունի, տեղեկատվությունը փոխանցել մեզ հետաքննության համար», - ասաց նա:

Վարչապետն ասաց, որ Սյունիքը կտրված չէ Հայաստանից և անկախ իրավիճակից, կառավարության աշխատանքն ուղղված է տրանսպորտային հաղորդակցության կարգավորմանը և երաշխավորմանը:

«Ռազմավարական առումով այս հարցը կլուծվի, բայց ոչ ամբողջությամբ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմամբ: Աշխատանքներ են սկսվել նաև Շուռնուխ և Որոտան համայնքների ճանապարհների բարելավման ուղղությամբ, որոնք կարագացվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ
12:52
04 Հոկտեմբերի 2023
Մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջանում
10:03
04 Հոկտեմբերի 2023
Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից