Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ ու շնորհավորել Կուրբան Բայրամի առթիվ

28.06.2023, 14:54
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ ու շնորհավորել Կուրբան Բայրամի առթիվ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ ու շնորհավորել Կուրբան Բայրամի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։–0–