Փաշինյանը հայտնել է ՊԵԿ նախագահի անունը (ՖՈՏՈ)
26.11.2024,
11:22
Փաշինյանը հայտնել է, թե ում կնշանակի ՊԵԿ նախագահի պաշտոնում․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ում է պատրաստվում նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում։
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ», – նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18–ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։


